Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը Բավքում իր անհանգստությունն է հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ: Տեղեկացնում է Trend-ը:
«ՆԱՏՕ-ն անհանգստացած է հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ: Ադրբեջանը դեռ շահագրգռվածություն չի ցուցաբերել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Ներկայումս ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»: