Մսի մեջ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել (տեսանյութ)

29

ՀՀ Գյուղնախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանը խոսեց նաև Գումի շուկայում արված ուսումնասիրությունների մասին` նշելով, որ մոտ 20 օբյեկտի գործունեություն կասեցվել է սանիտարահիգենիկ կանոնները խախտելու համար: Պանրի շուկայում առկա խախտումների մասին. «Մենք ստուգել ենք և հայտնաբերել ենք լուրջ խախտումներ, այսինքն աղիքային ցուպիկի միկրոբներ ենք հայտնաբերել, ֆակուլտատիվ անայրոբներ և այլն, այսինքն մարդու առողջության համար միանշանակ վտանգավոր»:

Այն հարցին, թե ինչու է Գրիգորյանը իրենց հիմնարկի նախկին աշխատողների հետ նման կերպ վարվել կադրային ջարդ իրականացնելով` (հիշեցնենք, որ վերջինս իր նոր պաշտոնին անցնելուց հետո 70-100 աշխատողի ազատել էր աշխատանքից) պատասխանեց, որ «Ես եկել եմ իրանք արդեն ազատված են եղել աշխատանքից, ուղղակի ուղակված չեն եղել ռեզերվ և իրանք հենց այնպես եկել են աշխատանքի»:
Նշենք, որ բոլոր հարցերին Սննդի անվտանգությամբ զբաղվող թիվ «մեկ» մարդը խուսափում էր պատասխանել իր գործունեության ոլորրտի հետ կապված գրեթե բոլոր հարցերից կամ կիսատ-պռատ էր պատասխանում` անընդհատ նշելով, որ իրենք նոր կառույց են և կազմավորման փուլում են:
Կաթի հետ կապված հարցին, որ կաթնամթերք արտադրող Աշտարակ Կաթ ընկերության արտադրած կաթի մեջ սոդա է հայտնաբերվել, իսկ ընդհանրապես կաթնամթերքը չինական կաթի փոշիներից է պատրաստվում: Գրիգորյանը կրկին նույն բանը պատասխանեց, ուղղակի այս անգամ հավելելով` «մենք բոլոր ոլորտներին էլ կանդրադառնանք, ժամանակի հարց է»: