«Մենք հավատում ենք, որ բանակցային գործընթացում առաջընթաց կարձանագրենք և Ղարաբաղյան հակամարության համար լուծում կգտնենք:
Սակայն առաջընթացը, նախ և առաջ, կախված է հակամարտող կողմերի քաղաքական կամքից: Մենք կարող ենք օգնել, բայց առանց հակամարտող կողմերի կամքի հնարավոր չէ առաջ շարժվել»,- ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:
Նա նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ամենակարևոր թեմաներից մեկն էր, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Փարիզյան հանդիպման ընթացքում: Տեղեկացնում է APA գործակալությունը:
«Չի կարելի ասել, որ Ֆրանսիան ակտիվ չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին երկու հանդիպումները տեղի են ունեցել հենց Փարիզում»,- հավելել է դեսպանը: