Մհեր Սեդրակյանը ներողություն է խնդրել լրագրողից

6

ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը Ազգային Ժողովում «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ափսոսում եմ մի քանի օր առաջ Ազգային ժողովում իմ և «Ա1+» հեռուստաընկերության լրագրողի միջև տեղի ունեցածի համար: Այո՛, հարգարժան լրագրողին հաջողվեց ինձ նյարդայնացնել, հետո ամենը խնամքով մոնտաժելով՝ աղավաղել իրողությունը: Բայց դա երևի այլևս կարևոր էլ չէ:

Սա թերևս հենց այն դեպքն է, երբ և՛ լրագրողը, և՛ պատգամավորը մեր ողջ հասարակությունից, մասնավորապես բոլոր լրագրողներից ներողություն խնդրելու կարիք ունեն. մեկը՝ լրագրողական էթիկան խախտելու, մյուսը՝ պատգամավորական: Ես անկեղծորեն իմ ափսոսանքն եմ հայտնում նյարդային պահին հնչած խոսքերի համար»: