NASА-ի կայքից տեղեկանում ենք, որ Չելյաբինսկում ընկած երկնաքարի մեծությամբ մեկ այլ երկնաքար կանցնի Երկիր մոլորակի կողքով:
5-17 մետրի հասնող տիեզերական մարմինն առաջին անգամ մարտի 1-ին հայտնաբերել է Pan-STARRS 1 աստղադիտարանը: Փոքր մոլորակների կենտրոնը երկնաքարին տվել է 2013 EA անվանումը:
Այդ օբյեկտը կանցնի Երկրից 362 հազար կիլոմետր հեռավորությամբ, որն ավելի քիչ է, քան երկրի հեռավորությունն է Լուսնից:
Հիշեցնենք, որ փետրվարին 17 մետրանոց երկնաքար ընկավ Չելյաբինսկում, որը մեծ վնասներ հասցրեց: