Երեւանի քաղաքապետարանի հաղորդմամբ, այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Երեւանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը: Նույն աղբյուրների պնդմամբ, հրաժարականի պատճառը Երեւանում իրականացվող մի քանի նախագծերի հետ Հասրաթյանի անհամաձայնությունն է եղել: Մասնավորապես, Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի վրա գմբեթի տեղադրման հետ կապված նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ Միքայել Հասրաթյանը ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանի մորեղբոր տղան է:
Աղբյուրը` Lragir.am