Միասնական շտաբ. Ընտրություններն անցել են համատարած խախտումներով

7

Միասնական շտաբը, որի աշխատանքներին մասնակցում էր ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ «Մայիսի 6-ի ընտրությունները չեն արտացոլում ժողովրդի կամքի իրական պատկերը, միասնական շտաբը շարունակելու է համատեղ ջանքեր գործադրել արատավոր երևույթների վերացման ու իսկական ժողովրդավարության հաստատման ուղղությամբ»,-նշված է հայտարարության մեջ:

Միասնական շտաբն այս եզրակացության է եկել՝ համադրելով երեք քաղաքական ուժերի վստահված անձանց և հանձնաժողովի անդամների, ինչպես նաև անկախ դիտորդների և լրագրողների դիտարկումներից: «Մայիսի 6-ի ընտրություններն անցել են համատարած խախտումներով, ԿԸՀ-ն չի կարողացել ապահովել բազմակի քվեարկության բացառմանն ուղղված ամենակարևոր գործիքի՝ անձնագրերի դրոշմակնքման պատշաճ կիրառումը: Խիստ անարժանահավատ են նաև ընտրություններին մասնակցած ընտրողների պաշտոնապես հրապարակված թիվը»,- հայտարարությունը ներկայացրեց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Նշենք, որ միասնական շտաբի նիստին մասնակցում են ԲՀԿ-ից Հմայակ Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը: