Միասնական թեկնածուն հենց դաշնակցությունում է. Ա. Ռուստամյան

11

«Միասնական թեկնածուն առաջին հերթին հենց դաշնակցությունում է, քանի որ ստեղծման օրից մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին և նույն ծրագիրն ենք մեր օրակարգում պահում»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյան՝ շեշտելով, որ իրենք շատ թեկնածուներ ունեն:

Այն հարցին, թե ճիշտ է արդյոք, որ իրենց քայլերի ետևում Ռոբերտ Քոչարյանն է կանգնած, ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը այդ հայտարարությունները դատարկ որակեց՝ շեշտելով, որ ցանկացած անկողմնակալ փորձագետ կարող է փաստել, որ քաղաքական դաշտում ամենաինքնուրույն, ամենաանկախ, միայն իր սկզբունքներով առաջնորդվող ուժը ՀՅԴ-ն է: «Մենք եղել ենք թե’ իշխանության, թե’ ընդդիմության մեջ, բայց միշտ մեր սկզբունքները պահել ենք: Ռոբերտ Քոչարյանը եղել է մեր երկրի նախագահը, և շատ հարցերում մենք նման ենք մտածել, բայցև շատ հարցերում՝ տարբեր: ՀՅԴ-ի կեցվածքը որևէ կերպ պայմանավորել Քոչարյանի անձով սխալ է, դատարկ զբաղմունք է, ՀՅԴ-ն առաջնորդվում է իր մոտեցումներով»:

«Եթե Քոչարյանը համաձայնվեր մեզ հետ, մենք արդեն իսկ կունենայինք խորհրդարանական համակարգ, մենք կունենայինք 100% համամասնական ընտրություններ, ընդդիմության դերի մեծացում արդեն կունենայինք»,- կարևորեց ՀՅԴ ներկայացուցիչը: