Մեր երկրում շուրջ 200.000 ինտերնետից օգտվող կա (Տեսանյութ)

10

Այսօր ինտերնետի համաշխարհային օրն է և հայերն էլ զերծ չեն մնում ինտերնետ կոչվող երևույթից: Ըստ վիճակագրության մեր երկրում շուրջ 200.000 ինտերնետից օգտվող տնային տնտեսություններ կան: Բլոգեր, տեղեկատվության անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը գտնում է, որ պետք է ավելի շատ վերահսկողություն սահմանվի այս համակարգում, քանի որ օր օրի ավելացող կայքերը հնարավոր չի լինում վերահսկել: Խոսվեց նաև > մասին և որ այս սոցիալական ցանցերի միջոցով որոշ պիկետներ ու ցույցեր սկսվում և ավարտվում են հենց այս կայքերի ներսում:

Ինչ վերաբերվում հակերային հարձակումներին` Քոչարյանը վստահեցրեց, որ մեր պետական կայքերը բոլորը լավ վերահսկվում են և արդեն մի քանի տարի կլինի, որ հակերային հարձակումների զոհ չեն դառնում: