Մենք մանկական կամակորություների իրականացմամբ չենք զբաղվում. Շարմազանով

6

ՀՀԿ գործադիր նիստն ավարտվելուց հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իրենք որոշել են Երևանի ավագանու ընտրություններին իրենց կարգախոս դարձնել «Ավելի լավ Երևան»-ը: Շարմազանովը շեշտեց, որ իրենք փորձելու են աշխատել այնքան լավ, որ Երևանն օր օրի ավելի լավը լինի:

Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նամակագոթյան մասին նշեց, որ իրենք մանկական կամակորությունների իրականացմամբ չեն զբաղվում, քննարկում են միայն առարկայական հարցեր:

Այն հարցին, թե ինչու կառավարությունը 20 մլն դրամ տրամադրեց Պարույր Հայրիկյանի բուժման համար, Շարմազանովը նշեց, որ գիտի երրում շատ կան մարդիկ, որ բուժման կարիք ունեն, բայց Հայրիկյանը մեր անկախության մարտիկներից է, և հարցը պետք չէ այդքան շատ քննարկել: