Մեկնարկել է եռակողմ հանդիպումը

14

Մեկնարկել է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Հանդիպումը կայանում է Սոչում: Կրեմլը նշում է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Ռուսաստանի և տարածաշրջանի համար առաջնահերթ խնդիր է:

Հիշեցնենք, որ 2008 թվականից սկսած՝ սա 10-րդ եռակողմ հանդիպումն է։