ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Դմիտրի Անատոլիի ՄԵԴՎԵԴԵՎԻՆ Փառքի շքանշանով պարգևատրելու մասին. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի ամրապնդման, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման ու ընդլայնման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Անատոլիի ՄԵԴՎԵԴԵՎԻՆ պարգևատրել Փառքի շքանշանով»: