Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը դիմում է ներկայացրել ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հրաժարվելով իր պատգամավորական մանդատից, որը նրան՝ որպես Единая Россия կուսակցության առաջնորդի, տրվել էր դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած Պետդումայի ընտրություններից հետո: Մեդվեդևի մանդատը կտրվի կուսակցության մեկ այլ անդամի: