Մարտի 30-ին, ժամը 12-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կհրապարակի իր որոշումը` «ՄԳԱ Վոթըր» («Մաքուր ջուր» ապրանքանիշ) ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքների վերաբերյալ:
Նշված ընկերությունը սպառողին առաջարկում է խմելու մաքուր ջուր` ջրի հումքային ծագման մասին տալով ոչ ճիշտ տեղեկություններ. մասնավորապես այն, որ իբր ընկերության կողմից վաճառվող «Մաքուր ջուր» ապրանքանիշի ջրի շշալցման ժամանակ օգտագործվող ջուրը վերցվում է ուղղակիորեն լեռնային աղբյուրից:
Հանձնաժողովը բացահայտել է, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերության արտադրատեսակների համար օգտագործվում է քաղաքային սովորական ջրամատակարարման ցանցի ջուրը: