ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 15-ին մտադիր է քննարկել նստաշրջանի օրակարգի նախագծում 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամների հեղինակած որոշման նախագիծն ընդգրկելու վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու հարցը:
Որոշման նախագծով նախատեսվում է, որ ստեղծվելիք հանձնաժողովն ուսումնասիրելու է 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը: