Երկու օր առաջ գլխավոր դատախազը դիմել է ԱԳՆ-ին, որպեսզի վերջինս դիվանագիտական ճանապարհով տվյալ գրություններն ուղարկի եվրոպական կառույցներին՝ նրանց առաջարկելով միջազգային փորձագետներ ներգրավել Youtube-ում հայտնված ոստիկանական հագուստով կրակողներին պատկերած տեսանյութը փորձաքննության ենթարկելու համար: Այս մասին այսօր ասել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:
Վերջինս նաև նշել է, որ հայտնի տեսանյութն իրենց մոտ փորձաքննության ենթարկվել է, սակայն իրենց կենտրոնում լիարժեք հնարավորություն չի եղել բոլոր հարցերին հստակ և որոշակի պատասխաններ տալ, այդ թվում՝ հնարավոր չի եղել լուծել անձի նույնացման հարցը: Քննչական խումբն ուզում է, որ միջազգային փորձագետները ստանան կրակող անձի նույնականացման համար պիտանի տեսապատկերներ: