ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծն ընդունվեց հանձնաժողովականների միջև կայացած համաձայնության արդյունքում: Հարցն ընդգրկվեց ԱԺ օրակարգ ու քառօրյա նիստերի օրակարգ:
Նախագծի հեղինակը ՀԱԿ խմբակցության անդամներն են և համահեղինակ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ով նախագծի համահեղինակներից է նշեց, որ նախագծում որոշակի կետեր փոփոխվել են հատկապես քաղաքական գնահատականների առումով և հավելեց, որ հանձնաժողովը 7 նադամ է ունենալու:
Ըստ այդմ, ՀՀԿ-ից երկու անդամ, ընդիմադիր խմբակցություններից յուրաքանչյուրը մեկական անդամ, ԲՀԿ-ից ևս մեկը:
Բանախոսները հույս հայտնեցին, որ հանձնաժողովը ճիշտ ուղիով կգնա, քանզի հասարակությունը հստակ պատասխաններ է ակնկալում:
Նշենք, որ հանձնաժողովի նիստերը փակ են լինելու: