Այն, որ Մարտի 1-ի արյունոտ օրերից արդեն տարիներ են անցել, գաղտնիք չէ որևէ մեկի համար, և այն, որ գործն այդպես էլ վերջնական լուծում չի գտնում, և միգուցե տարիներ էլ կտևի գործընթացը, նույնպես քաջատեղյակ են շատերը:
«Հարցաքննությունները դեռևս չեն տվել մեր սպասելիքը, ինչը նոր լույս կբերեր գործին: Գործի նախաքննությունը նույն տեմպով շարունակվում է»- սպասված պատասխան հնչեցրեց «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը:
Հարությունյանի խոսքով` «Մարտի 1»-ի գործով նախաքննության շրջանակներում քննչական գործողությունները չեն դադարել, հարցաքննությունները նույն ինտենսիվությամբ շարունակում են: Նա նաև նշեց, որ կատարվել են մեծաթիվ հարցաքննություններ, որոնք կատարվել են ոչ միայն քաղաքացիական անձանց, այլ նաև ոստիկանության աշխատակիցների շրջանում:
Իսկ թե դեռ որքան է ձգձգվելու մարտի մեկյան գործի նախաքննությունը, քննչական խմբի նախկին ղեկավարը ստույգ ժամանակահատված չնշեց` ընդգծելով, որ բոլոր քրեական գործերով նախաքննությունը իրականացվում է ըստ գործի ծավալի, որի ընթացքը պայմանավորված է գործի բացահայտման հետ: