ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը խոսելով Հայաստանում առկա մարմնավաճառության խնդրի մասին նշել է. «Մեր ազգին հարիր չէ, մեր սովորույթներին հարիր չէ, պատիվ չի բերում մեզ: Երբ մեր աղջիկներին ենք տեսնում այդ վիճակում, սրա-նրա հետ տարբեր ազգությունների, ես որպես հայ մարդ ցավում եմ»:
1000-1500 դրամ տուգանքը թույլ չի տալիս մարմնավաճառներին կարգի հրավիրել: «Իրենք էլ ընտելացել են: Քանի անգամ կարելի է նույն մարդուն տանել-բերել, ու չպատժել, իրականում մնում է անպատիժ»: