Մարդկանց մարդկանցից չենք կարող պաշտպանել

15

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր ներկայացրեց պետական մարմինների ցանկը, որոնց խախտումների դեպքում իրենց գրասենյակը կարող է աջակցել քաղաքացիներին: Այդ մարմիններն էին ՀՀ Դատական ակտերի հարկադիր ծառայությունը, Զինկոմիսարյատը, աշխատանքի տեսչությունը,գյուղապետարանները և սոցիալական ծառայությունները, որոնց խախտումների պարագայում Անդրեասյանը կարող է միջամտել քաղաքացու իրավունքները վերականգնելու համար:
Այն հարցին, թե Մարդու իրավունքների պաշտպանը կարող է արդյոք հասարակ քաղաքացիների շահերը պաշտպանել օլիգարխների կամ պատգամավորների կատարած խախտումների պարագայում: Անդրեասյանը նշեց. :
Անդրեասյանը խոսեց նաև ՀԱԿ-ի արձագանքի մասին, ըստ որի մարդու իրավունքների պաշտպանը առաջարկել էր ՀԱԿ-ին իշխանության և ընդդիմության հարաբերություններում միջնորդ լինելու համար` դրանով իսկ փորձելով կողմերին բերել երկխոսության:
Նշենք, որ պաշտպանը լրագրողներին խնդրանքով դիմեց, որ չփորձեն որևէ ձևով նսեմացնեն կամ ոչնչացնեն մարդու իրավունքների գրասենյակը: