ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խոսելով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կատարված դաժան միջադեպի մասին, հայտարարեց, որ մեր երկրում կատարվող լկտիությունները, բեսպրեդելը, անպատժելիության մթնոլորտը ադեկվատ պատասխանի չի արժանանում:
«Երբ թշնամին է սպանում մեր զինվորին, ոտքի են կանգնում շատերը, նաև մտավորականները: Իսկ երբ ներքին տականքն է քո զինվորին սպանում, չեն ըմբոստանում, լուռ են, մինչդեռ ներքին թշնամին ավելի վտանգավոր է, ավելի մեծ վնաս կարող է հասցնել»,- շեշտեց Մանուկյանը: