Մայրաքաղաքում դեռ ձյուն չի գալու

11

Ձնեմարդ պատրաստելու երեխաների անհագ ցանկությունը մայրաքաղաքում գուցե դեռ երկար շարունակվի, համենայն դեպս, մոտակա 5 օրերին մայրաքաղաքում ձյան տեսքով տեղումներ չեն սպասվում համոզված է ԱԻՆ հայպետհիդրոմետի հիդրոօդերևութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը: Իսկ ամպամած եղանակ` երաշխավորվում է, ավելին` տեղումներ և ջերմաստիճանի նվազում է սպասվում` 7-9 աստիճանով: Իսկ եթե Սյունիքի նախալեռների և Արցախի բնակիչները կարող են ձմռան շունչը մեկ-երկու օրից զգալ: «Սյունիքի նախալեռներում և Արցախում, մոտ օրերին սպասվում է ձյան տեսքով տեղումներ»,-ասաց Զարուհի Պետրոսյանը: Ձմռան եղանակային պայմանները դեռ պարզ չեն. «Մենք կանխատեսում ենք միայն մոտակա 5 օրերի եղանակային պայմանները», -ասաց հայպետհիդրոմետի պատասխանատուն: