Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը շարունակվում է Գազայի հատվածում: 6-օրյա հրետակոծություններից հետո արդեն իսկ 92 պաղեստինցի է զոհվել: Տեղեկացնում է Aljazeera-ն: Նոյեմբերի 19-ի հրետակոծությունից ավերվել է բնակելի շենք, ևս 11 մարդ զոհվել է: Պաղեստինը նշում է, որ ընդհանուր առմամբ զոհվածներից ավելի քան 23-ը երեխաներ են, մի քանիսը կանայք:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը մտահոգություն է հայտնել և պահանջել անհապաղ հրադադար: Մունը նշել է, որ երեքշաբթի կայցելի Իսրայել:
Նշենք, որ իսրայելական կողմը հակամարտության այս 6 օրերի ընթացքում կորցրել է 3 մարդ: