Ձկներին էլեկտրահարել են

9

Օգոստոսի 30-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Կապան քաղաքի երկու և Գառնի գյուղի մեկ բնակչի` «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:
Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է ձկնորսական 2 ցանց, էլեկտրական հոսանքի փոխարկիչ և 55 կարմրախայտ:
Ըստ բերման ենթարկվածների բանավոր հայտարարության` այդ ձկները էլեկտրահարման եղանակով նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, որսացել են Մեղրի գետի ակունքից:
Կատարվում է հետաքննություն: