Սեպտեմբերի 14-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության ծառայողները Ձորագետ գետի կամրջի մոտ կանգնեցրել են Վանաձոր քաղաքի մի 48-ամյա բնակչի վարած «ՈւԱԶ-3151» մակնիշի ատոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է 57 կարմրախայտ, 44 մուրծի, 10 խրամուլի ձուկ, 4 լապտեր, որսորդական դանակ, 2 զույգ ռետինե երկարաճիտ կոշիկ, 2 մարտկոց, 59 փամփուշտ և ձկնորսական տարբեր պարագաներ:
Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը բերման են ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է, որ նրանք սեպտեմբերի 13-ին, ժամը 20.30-ի սահմաններում Ձորագետ գետից ապօրինի որսացել են նշված ձկները:
Կատարվում է հետաքննություն: