ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ Պարույր Հայրիկյանը պետք է հանի իր թեկնածությունը, հետո նոր խոսի միասնական թեկնածուի մասին. «Եթե ինքը ուզում է միասնական թեկնածու, ապա առաջին հերթին թող ինքը հանի թեկնածությունը: Բայց Պարույրը` այսօր իրար հետ խոսում ենք, քննարկում ենք, հաջորդ օրը այդ մասին մամուլի ասուլիս է տալիս: Մինչև Պարույրը չհանի թեկնածությունը, այլևս այս հարցը չենք քննարկի, վե՛րջ: Նա պիտի հանի, որովհետեւ ջենտլմենը, եթե կողմ է միասնական թեկնածուին, պետք է ինքը հանի՛ իր թեկնածությունը»: