ՀՀ ԱԺ նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է Հանրապետական կուսակցությունը ներողություն խնդրել, եթե Օսկանյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը չհաստատվի, վերջինս ասել է. «Ես չգիտեմ` ինչպես կվարվի Հանրապետական կուսակցությունը, բայց ես Վարդան Օսկանյանից ներողություն կխնդրեմ»:
Հովիկ Աբրահամյանը խնդրեց, որ լրագրողներն ավելի կոռեկտ լինեն. «Ոչ ոք ոչ ոքի չի հանձնում»,- ասաց նա և նշեց, որ չարժե այդքան վատատես լինել, քանի որ ամեն ինչ կարող է այլ կերպ ընթանալ. «Եվ հետո ինչի՞ եք մտածում, որ ավարտն, անպայման, վատ է լինելու, կալանավորվելու է կամ ձերբակալվելու»: