Արագածոտնի մարզի Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհով ընթացող բեռնատար ավտոմեքենայում հուլիսի 6-ի առավոտյան հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում Աշտարակ-Երեւան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում շրջվել է ՀՀ ՊՆ պատկանող «ԿԱՄԱԶ» մակնիշի բենզատար ավտոմեքենան, որի հետեւանքով վարորդ, զինծառայող մայոր 48-ամյա Անդրանիկ Անդրեասյանը եւ ուղեւոր պայմանագրային ծառայող 27-ամյա Սամվել Սարուխանյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւան քաղաքի «Արմենիա» բժկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Դեպքի վայրում հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել են արտահոսած դիզվառելիքի (մոտ 5,5 տ) լվացման եւ բենզատարի հովացման աշխատանքներ: