«Հրապարակ» թերթի համաձայն Հրանուշ Հակոբյանից գողացել են 46 հազար դոլար արժողությամբ ոսկյա զարդեր:
«Հայաստանյան պաշտոնյաների բնակարանների կողոպտիչների գրոհը շարունակվում է»,- գրում է թերթը և հավելում. «Մեզ հասած տեղեկություններով՝ անհայտ գողերը վերջերս թալանել են սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բնակարանը ու մինչ այժմ չեն հայտնաբերվել: Որոշ տեղեկություններով՝ տարել են մոտ 46 հազար դոլար արժողությամբ ոսկյա զարդեր»։
Թերթը հիշեցնում է, որ օրեր առաջ ավազակային հարձակման էր ենթարկվել Աջափնյակի նախկին թաղապետը, իսկ դրանից առաջ Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը. «Այս դեպքերում էլ գողերը չեն հայտնաբերվել»: