Քաղաքապետ Կարեն Կարապետյանը քաղաքաշինական խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է թմբուկի կառուցման անհրաժեշտության քաղաքաշինական հիմնավորումները:
Եվ խորհրդի ներկա գտնվող 24 անդամներից 21-ը քվեարկությամբ կողմ են արտահայտվել թմբուկի կառուցման ծրագրին եւ այդ կառույցը վարչական նշանակությամբ օգտագործելու առաջարկին ,1դեմ, 3 ձեռնպահ: Առաջարկվել է նախագծի վերջնական տարբերակի մշակումից հետո այն ներկայացնել խորհրդի համաձայնեցմանը:
Այսինքն` Թամանյանի ճարտարապետությունը հաստատ կաղավաղվի: