Հրանուշ Հակոբյանը մաքրությամբ կզբաղվի

11

Սեպտեմբերի 10-ին Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմը կմասնակցի համաքաղաքային շաբաթօրյակին:Այս մասին հայտնում է նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարության աշխատակիցներն այդ օրը մաքրելու եւ բարեկարգելու են Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածը (Մ. Նալբանդյանի արձանին հարող տարածքը), որտեղ մեկ շաբաթ անց «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» խորագրով ծրագրի շրջանակներում պետք է տեղադրվեն հայ բարերարների արձանները: