Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ

8

Մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: Տեղեկացնում է ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն.