Հս. Կորեայի առաջնորդը մահացել է

7

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը մահացել է: Ինչպես տեղեկացնում է Euronews-ը, 69-ամյա Կիմ Չեն Իրը մահացել է գնացքի մեջ, երբ գնում էր տեղական ինքնակառավարման մարմիններին հրահանգներ տալու: Փորձաքննությունը ցույց է տվել, որ մահացել է սրտի կաթվածից: Սակայն Հս. Կորեայի հեռուստաալիքների փոխանցմամբ` առաջնորդը մահացել է մտավոր և ֆիզիկական գերծանրաբերռնվածությունից: Ողջ Հս. Կորեան սգի մեջ է: Թաղման արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 28-ին Փհենյանում: