Հունվարին գրանցվել է 4.6 տոկոս գնաճ

6

Հայաստանում այս տարվա հունվար ամսին գնաճը կազմել է 4.8%։ Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ գրանցվել է 3.6% գնաճ։ Մեկ տարվա ընթացքում ամենամեծ գնաճն արձանագրվել է պարենային ապրանքների խմբում՝ 6%, իսկ ամենացածրը՝ ծառայությունների՝ 3.5%։

Նկատենք, որ ամսական կտրվածքով գնաճի ցուցանիշը այս տարվա հունվարին ամենամեծն է վերջին 7 տարիների ընթացքում։ Գնաճի միջին ցուցանիշն այդ ժամանակահատվածում եղել է 2.5%:

Նշենք, որ վերջին 2 օրերին բենզինի գինը 20 դրամով թանկացավ, դրա հետ միասին ավտոմեքենաների յուղի գները նույնպես բարձրացել են: Կաթնամթերքի շուկայում թթվասերն է թանկացել 20 դրամով, միրգը, բանջարեղենը նույնպես զերծ չեն մնացել թանկացումներից:

Սակայն զավեշտալին այն է, որ բոլորն էլ քաջածանոթ են, որ մեր երկրում հունվար ամիսը ամենաչաշխատող ամիսն է, և մարդիկ ամենածանրը ապրում են հենց այս շրջանում, միթե մեր կառավարությունն այսքանն իմանալով կրկին իր պարտքերը կոտրում է ժղովրդի վրա: