Հունիսի 14-ին ՀՀԿ-ն կորոշի կառավարության կազմը

14

Հունիսի 14-ին Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում կկայանա գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում կքննարկեն Կառավարության կազմի հետ կապված հարցեր: Տեղեկանում ենք ՀՀԿ գրասենյակից:

Հիշեցնենք, որ ՀՀԿ նախորդ նիստում որոշում կայացվեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջարկել Տիգրան Սարգսյանի թեկնածությունը: ՀՀ Սահմանադրության համաձայն` վարչապետի նշանակումից 20 օր անց ձեւավորվում է կառավարությունը:

Իսկ ԱԺ առաջիկա նիստում կքննարկվի կառավարության ներկայացրած ծրագիրը: