Հունգարիան բողոք է հայտնել Ադրբեջանին` Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Բաքվի որոշման առնչությամբ, հաղորդում է հունգարական Mno.hu պարբերականը:
Հունգարիայի ԱԳ նախարարի տեղակալը Ադրբեջանի դեսպանին հայտնել է, որ Բուդապեշտը անընդունելի է համարում Սաֆարովի ներում շնորհելը և դատապարտում այն: Հունգարիան Ռամիլ Սաֆարովին հանձնել է ադրբեջանական իշխանությունների ձեռքը այն կոնվենցիայի շրջանակներում, որը ստորագրել է ինչպես Բուդապեշտը, այնպես էլ Բաքուն, և որի համաձայն դատապարտվածները կարող են իրենց պատիժը կրել հայրենիքում: Սակայն հենց Սաֆարովը ժամանել է Ադրբեջան, նախագահ Ալիևը նրան ներում է շնորհել:
Հունգարական լրատվամիջոցները նաև հրապարակել են այն նամակը, որում Ադրբեջանի Արդարադատության նախարարը վստահեցրել է, որ իրենց երկրում Ռամիլ Սաֆարովը կշարունակի կրել իր պատիժը: