Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելը ուղղված չէ հայերի դեմ, եւ այն չի կարող ընկալվել որպես վիրավորանք հայ ժողովրդի նկատմամբ: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը` վկայկոչելով հունգարական Politics.hu-ն: Հունգարիայի ԱԳ նախարար Յանոս Մարտոնյին նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղած նամակում հենց սա է շեշտել: Մարտոնյին շեշտել է, որ Սաֆարովի արտահանձնումը համապատասխանում է միջազգային կանոնագրերին եւ նմանատիպ դեպքերում Հունգարիայի փորձին: Նա պնդել է, որ գործարքը կրել է «զութ իրավաբանական բնույթ»: ԱԳ նախարարն ափսոսանք է հայտնել Հունգարիայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների եւ պաշտոնական կապերի կասեցնելու շուրջ:
Վերջինս նաեւ իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ-ի կողմից գործադրվող ջանքերին` լուծելու հայ-ադրբեջանական հակամարտությունը բանակցությունների միջոցով: Եզրափակելով նամակը` ԱԳ նախարար Յանոս Մարտոնյին հայաստանցի իր գործընկերոջը հավաստիացրել է Հայաստանի հետ հետագա հարաբերություննների զարգացման Հունգարիայի անփոփոխ հետաքրքրությունը եւ ցանկությունը` կոչ անելով երկկողմ ջանքեր գործադրել` բարեկամական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: