Հոլանդը Սարկոզիին անցավ

10

Ապրիլի 22-ին Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների նախնական տվյալներով, գործող նախագահ Նիկոլա Սարկոզին հավաքել է ձայների 27,09 տոկոսը, իսկ Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Հոլանդը 28,59 տոկոսը: Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական France24 հեռուստաալիքը, Սարկոզին ու նրա կողմնակիցները դեռ իրենց հույսը չեն կտրել և ակնկալում են երկրորդ փուլում ավելի շատ ձայներ հավաքել:

Հիշեցնենք, որ երկրորդ փուլը կայանալու է մայիսի 6-ին: