BBC-ին հայտնում է, որ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները ստեղծել են համակարգչային այնպիսի ծրագիր, որը հնարավորություն է տալիս վերականգնել մեռած լեզուները:
Ասիայում և խաղաղովկիանոսյան երկրներում խոսվող 637 լեզուներ է ուսումնասիրել գիտական թիմը, ինչի արդյունքում նրանց հաջողվել է վերստեղծել այն լեզուն, որից դրանք առաջացել են։
142.000 բառերից համակարգը կարողացել է վերականգնել հնագույն լեզուն, որից ստեղծվել են ժամանակակից լեզուները: Գիտնականները կարծում են, որ այդ լեզուն հնագույն լեզուն 7000 տարեկան է եղել:
Գիտնականները նշել են, որ հնագույն լեզուների վերականգնման գործընթացը բավական ժամանակատար է և այժմ էլ շարունակում է իրականցվել լեզվաբանների կողմից։