Հունիսի 9-ին, ժամը 08.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ անգիտակից վիճակում և մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա Կարեն Մանասյանը:
Ըստ ականատեսների` Կ. Մանասյանն ընկած է եղել «Էրեբունի» պոլիկլինիկայի մոտ:
Նույն օրը, Ժամը 09.40-ին, Կ. Մանասյանը հիվանդանոցում մահացել է:
Դիահերձարանում կատարված զննությամբ նրա մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բռնության հետքեր:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 /սպանություն/ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Պարզվել է, որ հունիսի 9-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Սարի-Թաղի 3-րդ փողոցի թիվ 13 տան մոտ, վիճաբանության ժամանակ, Կ. Մինասյանին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 28-ամյա Արթուր Հ.-ն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 17.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետով ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելու պահին նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել:
Արթուր Հ.-ն ձերբակալված է: