Շնորհիվ հայկական սփյուռքի բողոքների` ԱՄՆ Սենատի վերին պալատում մինչև հաջորդ նստաշրջան Օբամայի առաջարկով հետաձգվել են Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածու Ջոն Հեֆֆերնի այդ պաշտոնին անցնելու քննարկումները:
Համաձայն աղբյուրի, քննարկումների հետաձգման նպատակն այն էր, որ սենատորներին թեկնածուի վստահելիությունը նորից ստուգելու համար ժամանակ տրվի և հետո նոր անցկացվի լսումներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 13 լսումների ժամանակ Հեֆֆերնը հայտարարել է, որ 1915 թ-ի Թուրքիայի կողմից իրականացրածը ինքը չի անվանի ցեղասպանություն: