Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Նոյ» թաղամասի մի տնից հափշտակություն է կատարվել:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, պարզվել է, որ ժամը 04.50-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ, հետնամասի դուռը բացելով` մուտք են գործել այդ տունն ու հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր: Այդ ընթացքում նկատելով տանտիրուհուն` դիմել են փախուստի` իրենց հետ տանելով գողացված զարդերը:
Կատարվում է նախաքննություն: