Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և հարկադիր վերաբնակների գծով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նշել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները խոչընդոտում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան պետք է Ռուսաստանի հետ բանակցություններ վարեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Հայաստանի պաշտոնատար անձանց ձեռքերը թաթախված են արյան մեջ, սակայն միջազգային հանրությունն աչք է փակում դրա վրա»։ Այս մասին գրում է APA գործակալությունը:
Հասանովը նաև հավելել է, որ ինքը բազմիցս է եղել Հայաստանում, և հայ ժողովուրդը ցանկանում է գահընկեց անել այս իշխանություններին և հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. «Սակայն Սերժ Սարգսյանն ու նրա հովանավորները խոչընդոտում են խաղաղ կարգավորմանը»։