Հանրապետությունում սպասվում է առատ ձյուն

18

Հանրապետության տարածքին հյուսիս-արևմտյան ցիկլոնի ազդեցությամբ: Այս գիշեր և հունվարի 19-ին ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում հնարավոր են առատ տեղումներ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 5-8 աստիճանով:
Առանձին վայրերում սպասվում է բուք` քամու ուժգնությունը 15-20մ/վրկ, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն, հնարավոր է մերկասառույց: Եղեք ուշադիր: Խորհուրդ է տրվում առանց հույժ անհրաժեշտության չմեկնել շրջաններ, հետաձգել ուղևորությունները:

Մայրաքաղաքում հունվարի 19-ին երեկոյան սպասվում է ձյուն` հնարավոր է զգալի մեծ քանակությամբ: Ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն, հնարավոր է մերկասառույց: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -2-4, ցերեկային ժամերին -1+1, երեկոյան -3-5: