Հանգստյան գոտիների գները թանկ են, մարդիկ էլ փող չունեն

18

>, – դժգոհում է տնտեսագետ Անուշը: Ասում է, որ ամեն տարի ամռանը մեկնել է հանգստանալու, սակայն այս տարի չի կարող գնալ: Պատճառը` ոչ թե այն է, որ Անուշը եղել է բոլոր երկրներում կամ այսպես ասած` > չունի, այլ` փող չունի:
Ի դեպ, նշենք, որ մի քանի տուրիսատական ընկերությունների աշխատակիցներ մեզ հետ ունեցած զրույցում ասացին, որ հանգստի գները ևս թանկանալու են: Թե քանի տոկոսով դեռ պարզ չէ:
>, – ասում է տուրիստական ընկերության տնօրենը, միայն հետաքրքրվողներն են: Իրենց հանգստի համար գումար չխնայողները ցանկանում են հանգստանալ Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում: Այդ երկրներում հանգստանալու համար նախատեսված ծախսերը տարբեր են` մոտավորապես մեկ անձի համար նախատեսված ծախսը 1200-1500 եվրո է: Միջին հնարավորություններ ունեցողները նախընտրում են Անթալիան: Իսկ այն մարդիկ, ովքեր չեն կարող իրենց թուլ տալ մեծ գումարներ ծախսել, ավելի ճիշտ` չունեն էլ որ ծախսեն, նախընտրում են հանգստանլ Քոբուլեթիում:
Տիկին Կարինեն ուսուցչուհի է, ունի 30 տարվա աշխատանքային փորձ, երբեք չի հանգստացել, միշտ աշխատել է: Հիմա ընտանիքի հոգսը թեթևացել է, որոշել են ամուսիններով հանգստանալ, դե քանի որ չեն կարող իրենց թույլ տալ արտերկիր մեկնել, ուստի որոշել էին հանգսատանալ մեր հանրապետության տարածքում: Բայց շատ են զարմացել: >,-ասում է նա:
Թանկ լինելու հանգամանքը չեն ժխտում նաև տուրիստական գործակալությունների աշխատակիցները: >,-ասում է տուր օպերատոր Լիլիթը: Ասենք մեր երկրի հանգստյան գոտիներում 1 օրվա արժեքը 12 հազարից մինչև 25 հազար դրամ է: Արեգ տուր ընկերության փոխտնօրեն Մերի Պապյանի խոսքով. >:
Ի դեպ, նշենք, որ մեր զրուցած բոլոր ընկերությունների ներկայացուցիչները փաստում են, որ այս տարի համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատված հետ հանգստանալ ցանկացողների թիվը նվազել է: Հարկ է նկատել, որ բոլորն էլ ունեն նույն դիտարկումը. >: