Հայրիկյանը դիմեց ՍԴ

7

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն փետրվարի 10-ին դիմեց ՍԴ՝ ներկայացնելով նախագահական ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ իր դիմումը։

Հայրիկյանը նշեց, որ եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա ինքը դիմումը ետ կվերցնի, և ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին. «Դրան զուգահեռ պետությունը կազատվի լրացուցիչ ծախսերից ու չի խախտի բազմաթիվ դիտորդների ժամանակացույցը»:

Միասնական թեկնածու ձևավորելու իր առաջարկի մասին թեկնածուն ասաց, որ միավորվելու դեպքում իրենք առաջին փուլով շատ բան կփոխեն: