Ռուբեն Հայրապետյանն այլևս պատգամավոր չէ: Հայրապեյանի ներկայացրած հրաժարականի դիմումը հետ վերցնելու ժամկետը լրացավ Սեպտեմբեր 28-ին ժամը 12-ին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանն ասաց, որ ինչպես և կարգն է` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է Ռ.Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը և ուղարկել այն ԿԸՀ :