Ամերիկյան NASA-ի աշխատակիցները երեկ հայտարարել են, որ իրենց Kepler աստղադիտակը հայտնաբերել է մի մոլորակ, որն ունի 2 Արեգակ: BBC-ին հայտնում է, որ չնայած երկու Արեգակների առկայությանը, որոնք երկրային Արեգակից փոքր են, մոլորակի մակերևույթի վրա ջերմաստիճանը 73 °C է: Իսկ երբ մոլորակը շարժվում է դեպի արեգակները, այն փակում է նրանց լույսը:
Գիտնականների խոսքերով՝ մինչ այդ նրանք միայն ենթադրել են, որ գոյություն ունեն նման մոլորակներ: Հեռադիտակի պատվին մոլորակը ստացել է Kepler 16b անվանումը: