Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի գիտանականները հայտնաբերել են մասնիկ, որի շարժման արագությունը գերազանցում է լույսի արագությանը։
Այս հայտնագործությունը հակասում է Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության թեորիային, համաձայն որի լույսի արագությունը տիեզերքում առավելագույնն է և անգերազանցելի:
Սակայն գիտնականները պնդում են, որ իրենք չափել են մասնիկի արագությունը, որը գերազանցել է լույսի արագությանը: «Հիմա մենք փորձում ենք հասկանալ և բացատրել այս ֆենոմենը»,- հայտարարել է խմբի ղեկավար Անտոնիո Իրեդիատատոն։