Հայաստանցիների եւ ադրբեջանցիների միջև բախում է եղել Ռուսաստանի Նիժեգորոդսկի մարզի Ձերժինսկ քաղաքի սրճարաններից մեկում: Վերջիներս միմյանց վրա կրակել են ։
Ինչպես հաղորդում է News.am, միջադեպը տեղի է ունեցել «Հին Բաքու» սրճարանում։ Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ վեճաբանություն է սկսվել, որի ժամանակ հայերից մեկը որսորդական հրացանից երեք անգամ կրակել է ընդդիմախոսների ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում նրանցից երկուսի ձախ ձեռքերը պոկվել են, իսկ մի տղամարդ ոտքի վնասվածք է ստացել։
Կասկածյալը դեպքի վայրից փախուստի է դիմել։ Նրա ինքնությունը պարզվել է, տղամարդը հետախուզման մեջ է գտնվում։ Վիճաբանության պատճառները ճշտվում են։